28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարեկարգվում է «Հունոտի կիրճ» տանող ճանապարհը /ֆոտո/

Սկսվել է «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց տանող ճանապարհի բարեկարգումը:

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից եւ հավելում, որ «Պըլըպուղի» հուշարձան-քարից մինչև Մխիթարաշեն գյուղի մերձակայքը, շուրջ 2կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այստեղ հիմնականում տարվում են հողային հարթեցման և ճանապարհի լայնացման աշխատանքներ, որն այսուհետ կհեշտացնի այցելուների մուտքը դեպի պատմական արգելոց: Աշխատանքներն իրականացվում է ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Պատվիրատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը` «Քարավան» ՍՊԸ-ն:

«Հունոտի կիրճ» -ը մեր երկրում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող վայր է: Բնապատմական արգելոցը Արցախի գեղատեսիլ և պատմական նշանավոր անկյուններից է, որն աչքի է ընկնում բնական ու պատմական ուշագրավ հուշարձաններով: Քարանձավներն ու հովանոցաձև ջրաշիթային եզակի բնական կառուցվածքները լինելով գայթակղիչ, տարեցտարի ավելի շատ այցելուներ են գրավում:

101

e529a8dc22bd84a37f6f8ae6b8ce40d3_L

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ