15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակները կսահմանափակվե՞ն

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում  պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց կառավարությանը Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակների մասին:

Պատգամավորը նշեց, որ հարկ է  արգելել հատկապես թուրքական սննդամթերքի ներկրումը:
Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համաձայնեսց՝ այդ հարցը այս օրերին արդիական է դարձել:

Նախարարը բստահեցրեց՝  այդ հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ:

Նախարարը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ:

«Նախնական ուսումնասիրությունների համաձայն` առանձնացրել ենք երկու հանգամանք: Հայաստանն ունի գործիքակազմ, որը թույլ է տալիս առանձին ապրանքների մասով ձեռնարկել առանձին գործողություններ: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ