Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները մնում են որպես հայտարարություններ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա խնդիրներին:
«Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները, մնում են հայտարարություններ և առարկայական չեն դառնում»,-ասել է Պիպոյանը:
Բանակխոսը խոսելով, մասնավորապես, Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին նշել է, որ երբ լրահոսում հայտնվեց այդ լուրը, մարդկանց առաջին ենթադրությունն այն էր, թե հնարավոր է՝ դա եղել է գազաբալոնի պայթյունից, ինչը տրանսպորտային համակարգում առկա բացերի հետևանք է: Պիպոյանը նշեց, որ գերծանրաբեռնված երթևեկությունը խիստ խանգարում է տեսանելիությանը, ինչի դեպքում միամիտ, թե դիտավորյալ պայթյուն հեշտ է իրականացնել:
Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ առանց նոր ներդրումների՝ առկա հնարավորությունների պարագայում էլ հնարավոր է արդիականացնել տրանսպորտային համակարգը. «Մենք պետք է կարողանանք գործառույթներն իրականացնել ճիշտ, հաշվարկներ իրականացնել: Ենթադրենք, որ տրանսպորտը պետք է շահագործվի 115 դրանով, սակայն եթե պետությունը ազատի այն դիզվառելիքի հարկային բեռը , որն ուղղված է հանրային տրանսպորտին, մենք կունենանք հարյուր դրամով տրանսպորտ»: