15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովում առաջարկ կա հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը

Վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունների հարցին առանձնապես մեծ կարևորություն է տրվում, հաշվի առնելով հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը և Ադրբեջանի կողմից կատարվող հրադադարի խախտումները: Պետք է, սակայն, նկատել, որ զուտ տնտեսական-առևտրական տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունները ուշագրավ են: Հայաստանն ու Թուրքիան չունենդիվանագիտական հարաբերություններ, սահմանակից են, բայց սահմանը փակ է: Թուրքիայից Հայաստան ներմուծվում է ապրանքներ, իսկ Հայաստանից Թուրքիա պաշտոնապես արգելված է հայկական ապրանքների մուտքը:

Անտարբերությունը, այս հարցին կարևորություն չտալը, գումարած ազգային արժանապատվության, պատմական հիշողության բացակայությունը, մեր անվտանգության նկատմամբ թշնամի երկրից բխող իրական սպառնալիքին լուրջ չվերաբերվելըՙ սրանք են այն գործոնները, որոնք հնարավոր են դարձրել թուրքական ապրանքների կողմից Հայաստանի խաղաղ զավթումը: Մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրները ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը կարող են սննդամթերքի, սննդային հավելումների և ըմպելիքի միջոցով կիրառել կենսաբանական կամ քիմիական զենք մեր բնակչության հանդեպ:

Այդ երկու զենքերը պատերազմական սպառազինության ամենախորամանկ, ամենաբազմազան և ամենավտանգավոր զինատեսակներից են: Մեր զինվորները այսօր պատերազմում են նենգ և ամեն ինչի ընդունակ հակարակորդի դեմ, և հնարավոր է` այդ հակառակորդը օգտագործի նաև ամենաստոր քայլերը: Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ գնելով թուրքական որևէ ապրանք սպառազինում է ադրբեջանական բանակը, և պետք է հիշի Թուրքիայի վարչապետի ապրիլի սկզբի հայտարարությունը, որն է <<Ադրբեջանի տված ամեն մի զոհը մեր հոգին է, մեր սիրտը:

Այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին իր արդարացի պայքարում: Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին, և մի օր Ադրբեջանը ավարտին կհասցնի տարածքային ամբողջականությունը»:

Ես համարում եմ, որ տվյալ պահին ամենախոհեմ քայլը կլինի արգելանք դրվի թշնամի երկրներից ապրանքների ներմուծումն: Օգտագործենք մեր բարեկամ երկրների և մեր տեղական արտադրանքը: Այս քայլը նաև կօգնի զարկ տալ մեր արտադրությանը:

Թուրքական ապրանքների ներմուծմամբ, խաթարվում է նաև տեղական արտադրանքի զարգացումը: Խնդիրը վաղուց է եղել, սակայն արցախյան քառօրյա պատերազմից հետո այն դարձավ ավելի հրատապ:

Հարգելի գործընկերներ
Առաջարկում եմ արգելել Թուրքիայից ներմուծել որևէ ապրանքատեսակ:
Հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը:Արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը դեպի Թուրքիա:
Այս քայլով, մենք առառկայական հարգանքի տուրք կմատուցենք 1,5 միլիոն անմեղ զոհերին:

Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի հայտարարությունը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ