05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բերանդ կջարդեմ. գյուղացին` Ջրպետկոմի նախագահին /վիդեո/

Երեկ Գառնի գյուղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:  Բողոքավորների հետ հանդիպման էր եկել Ջրային տնտեսության պետ Արամ Հարությունյանը: Այս մասին գրում է Politik.am-ը եւ հավելում, որ Ջրային տնտեսության պետի ոչ ադեկվատ պահվածքին արձագանքելով՝ գյուղացիներից մեկն ասել է. «Բերանդ կջարդեմ»: Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Ժայռաբեկորներ պոկվելու ժամանակները սկսվեցին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Henarna.am-ին տեղեկացրեցին, որ փլուզումը տեղի է ունեցել Քաջարան […]

Լուրջ «ռազբորկա» . Ժողովուրդ

Մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածված անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կո­ռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դար­ձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչ­դեռ […]

Կարող ենք դառնալ Սինգապուր

Եթե Նազիկ Ավդալյանը կարողացավ ողնաշարի վնասվածքից ու սարսափելի կոտրվածքներից հետո վերադառնալ մեծ սպորտ ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ուրեմն տնտեսական ներկա վիճակից մենք կարող ենք դառնալ մեր տարածաշրջանի Սինգապուր, պետք է մի քիչ նազիկավդալյանություն արվի, անհնարին ոչինչ չկա։ Գրում է Զոհրապ Եգանյանը:

ԵՏՄ վարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա Երևանում. Հերմինե Նաղդալյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա մեկնելու փաստն այս օրերին իրարամերժ քննարկումների առիթ դարձավ: Որոշ շրջանկների համոզմամբ՝ վարչապետը չպիտի մեկներ Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ անդամ երկրների վարչապետների համաժողովին: Անդրադառնալով այս հարցին՝ քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց. ‹‹Չէի ասի՝ դա շատ քնննադատվեց: Այդ մասին բացասական կարծիքներ հնչեցին մեկ ուղղորդված աղբյուրից: Իսկապես ճիշտ էր այդ […]

‹‹Ադրբեջանը մեծ խնդրի առաջ կկանգնի››

‹‹Ադրբեջանի տնտեսությունն արդեն տնտեսություն չէ: Ադրբեջանի նավթամթերքի քանակները եթե հանենք, իրական տնտեսությունը, արդյունաբերությունը, տատանվում են մոտավորապես 2.5  միլիարդ դոլարի շուրջն է, մնացածը նավթամթերքն է ապահովում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանն` ընդգծելով՝ Ադրբեջանի նավթային պաշարներն աստիճանաբար նվազում են: ‹‹Եղել են տարիներ, որ էքսպորտը գերազանցել է ՀՆԱ-ի ծավալը:  Այդպիսին է նաև Ղազախստանի տնտեսությունը: Եթե […]

«Մետրոպոլիտենը ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ է». Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար: «Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն […]

Էական ապտակը հասցրեցին, մնացածն` անկարեւոր է

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես չեմ կարծում, թե ԵՏՄ-ին մեր անդամակցությունն ուշադրության արժանի կամ առանձնահատուկ երևույթ էր: ԵՏՄ-ն չծառայեց իր նպատակին ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ ԵՏՄ անդամ երկրների  համագործակցության խորացման առումով››: Տնտեսագետն ընդգծեց՝ հասկանում է՝ ինչու է […]

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. Հրապարակ

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանը` «Սեդոյ» մականունով, որը ղեկավա­րում էր Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը: Ավելին` բաժնի աշխատակազմի բոլոր աշխատակիցներն էլ են ազատվել: ԱԱԾ մամլո բաժնի աշխատակից Սամսոն Գալստյանը մեզ պատասխանեց. «Մենք անձնակազմի վերաբերյալ տեղեկություն չենք հրապա­րակում»: Դեռ օրեր առաջ լուրեր կային, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում […]

Հաջորդ հանդիպումը` Երեւանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են որ ԵՏՄ Կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին: Այս մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ կլինի ճշտել կողմերի դիրքորոշումը, որպեսզի Հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել ու պատրաստել նոր փաստաթղթեր: Մասնավորապես մենք պայմանավորվել ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի