05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն, Իրանը, ՌԴ-ն եւ Վրաստանը ընդհանուր համաձայնության եկան

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի հեռանկարների մասին։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներ փոխնախարար Արեգ Գալստյանը։ Այդ նպատակին հասնել կօգնեն Իրանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահամակարգերի […]

ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրոնային հաշվիչների արտադրություն է հիմնում

ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր գրուպը» Հայաստանում կփորձի էլեկտրոնային հաշվիչների արտադրություն կկազմակերպել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ «Նման արտադրություն կազմակերպելը նախատեսվում է կյանքի կոչել ներդրումային ծրագրի միջոցով եւ մի շարք դրական տեղաշարժերի կհանգեցնի»,- ասել է Հարությունյանը, ով չի նշել նոր ձեռնարկություն ստեղծելու ժամկետները։

ՀԷՑ-ը 5 մլն դրամով տուգանվեց

ՀԷՑ-ը 5 մլն դրամով տուգանվել է հաշվիչների՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումներ թույլ տալու համար։ Այս մասին այսօր համապատասխան որոշումն ընդունել է  ՀԾԿՀ հրավիրած նիստում։ Հանձնաժողովը բացատրությունների պահանջով դիմել է ՀԷՑ-ին։ 2015թ, նոյեմբերի 20-ին ընկերությունից վստահեցրել էին, որ հաշվիչների աշխատանքը մինչեւ դեկտեմբեր կկարգավորվի։ 2016թ. փետրվարի վերջին պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն […]

Մարդասպանություն կլինի. Գառնիում լարված իրավիճակ է

Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: «Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ հորդորեցին մեզ բացել երթևեկությունը, ենք էլ ստիպված եղանք բացել ճանապարհը: Բայց, այդպես չենք թողնելու, հաստատ իմացեք մարդասպանություն կլինի, բայց մենք Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ոռոգման ջուր չենք տա>,-ասաց գյուղացիներից Կարենը: Գյուղացիները պահանջում են, որ Գառնի այցելի […]

Մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը

  Մերձմոսկովյան Գորկիում մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, առայժմ տեղի է ունենում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ […]

Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես […]

«Ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը». ԼՂՀ վարչապետ

Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Մարտակերտ քաղաքև տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքովշրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշբնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների,ենթակառուցվածքների, ինչպես նաև […]

«Էդ դուք, որ մտահոգ եք, «Ֆլեշ»-ը մտահոգ չի՞» . Հայկական Ժամանակ

Լեռնային Ղարաբաղում բենզինի գինը էականորեն ավելի բարձր է, քան Հա­յաստանում: Այս մասին ահազանգել է պատե­րազմական գործողություն ների աոաջին իսկ օրից ԼԳ ում գտնվող «Հետք» պար­բերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Իր ֆեյսբուքյան էջում Բաղդասարյանը դիմել է հան­րությանը կոչով. «Երեւանում Ֆլեշից պահանջեք հենց էսօր գները իջեցնի: Ղարաբաղ հիմնականում ինքն է բերում բենզինը…»,- գրել է Բաղդասարյանը: «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն […]

Քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

Երեկ հայտնի դար­ձավ, որ ՀՀ ազգային անվ­տանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի հիմք է հանդի­սացել ՀՀ ֆինանսների նա­խարար Գագիկ Խաչատր­յանի եւ նրա մերձավորնե­րի վերաբերյալ լսանյութը: Այդ լսանյութը համացանցում էր հայտնվել այս տար­վա մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրու­թյան շրջանում: Դա ըստ էության անանուն բաց նա­մակ էր, որում «ՀՀ մաքսային ծառայության […]

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի