Ժայռաբեկորներ պոկվելու ժամանակները սկսվեցին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Henarna.am-ին տեղեկացրեցին, որ փլուզումը տեղի է ունեցել Քաջարան քաղաքից դեպի Մեղրի գնացող հատվածում:
Սակայն առաջիկայում Henarna.am-ը (համապատասխան լուսնակարներով) կանրադառնա նաեւ Կապան- Մեղրի այլընտրանքային ճանապարահատվածին, որը կառուցվեց տարիներ առաջ, մասնակիորեն շրջանցելով Շիկահողի պետական արգելոցը:
Ի դեպ այս պահին Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռևս կա փլուզման վտանգ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: