02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԵՏՄ վարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա Երևանում. Հերմինե Նաղդալյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա մեկնելու փաստն այս օրերին իրարամերժ քննարկումների առիթ դարձավ: Որոշ շրջանկների համոզմամբ՝ վարչապետը չպիտի մեկներ Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ անդամ երկրների վարչապետների համաժողովին: Անդրադառնալով այս հարցին՝ քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց.

‹‹Չէի ասի՝ դա շատ քնննադատվեց: Այդ մասին բացասական կարծիքներ հնչեցին մեկ ուղղորդված աղբյուրից: Իսկապես ճիշտ էր այդ հանդիպմանը գնալն ու մասնակցելը››: Հերմինե Նաղդալյանն ընդգծեց՝ հարկավոր է ակտիվ աշխատանքով մեր գործընկեր երկրներին ներկայացնել մեր խնդիրները ու հասնել դրանց լուծումներին:

‹‹Աշխատանքի միջոցով պիտի հասնենք նրան, որ մեր գործընկերներն ավելի նվիրված վերաբերմունք ցուցաբերեն մեր շահերի նկատմամբ: Իկարկե, հաճելի չէր, որ մեր գործընկերները հրաժարվեցին Երևան գալ: Բայց Հովիկ Աբրահամյաննն արդեն Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերել՝ մայիսի 20-ին կայանալիք ԵՏՄ վարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա Երևանում: Խռոված դիրք ընդունելը ճիշտ չէր լինի››:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ