05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության արձագանքը ադրբեջանական ագրեսիային՝ 1 մլրդ դրամ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների համար: Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհի» նշանակության մասին շատ է խոսվել. ըստ նախատեսվածի, այս տարի այն իր վերջնական ավարտին կհասցվի: Այս ճանապարհը ոչ միայն անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, այլ ուղղված է նաև Արցախի […]

Ո՞ր պաշտոնատար անձանց անուններն են կապված օֆշորային բիզնեսի հետ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օֆշորային մի շարք սկանդալների՝ հատկապես ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բիզնեսներին, որին անդրադարձել է միջազգային մամուլը. «Կառավարությունը չի՞ պատրաստվում այս հարցը լուրջ ու օբյեկտիվորեն քննարկել ու հանրությանը ներկայացնել իրական պատկերը», – ասաց Զուրաբյանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց, […]

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաաստանյան առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական կարևորագույն բարեփոխումների իրականացման համար:  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի»  շրջանակում ստանձնած միջոցառումների […]

Արցախի ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն հունով

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի համակարգում այսօրվա դրությամբ վերացված են որոշ հատվածներում առկա տեխնիկական վթարները: Հանրապետությունում անխափան իրականացվում է նաև գազամատակարարումը: Կապի և հեռահաղորդակցության համակարգերը նույնպես աշխատում են կայուն ռեժիմով: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները նույնպես իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Ով է «Հրազդան ցեմենտի» սեփականատերը, որ ուզում ենք գումարները զիջել

Ազգային ժողովում «Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկման ընթացքում Հողինե Բիշարյանն ասաց, որ պետք է զիջել տույժ-տուգանքը: «Այս նախագիծը, անհանգստության առիթ եղավ: Որևէ մեկին արտոնություն ենք ուզում տալ: Ասում եք՝ ընդլայնման աշխատանքներ են կատարվում, ռեսուրսներ են ծախսվում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում զիջել, ով է սեփականատերը: Այդ գումարները կարելի է Արցախ […]

Բա չիմանա՞նք՝ ինչ կարգի ապրանք է ու ինչ գնով է անցել ՎՏԲ-ին. Արամ Մանուկյան

«Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկման ընթացքում այսօչ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից: Մանուկյանը չի հասկանում` ի՞նչ պատճառով է գործարանի սեփականությունը ՎՏԲ բանկին անցել, այլ ոչ թե վաճառվել գործարանին: «Պետությունը ակտիվների գնահատման իրավասություն չունի: Իսկ ՎՏԲ-ին ոչ թե վաճառվել, այլ անցել են գործարանի բաժնետոմսերը, քանի որ բանկն […]

Ալիեւի կինն ու դուստրերն էլ. Հայկական Ժամանակ

ICIJ-ի՝ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողները բացահայտել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օֆշորային գոտիներում ապօրինի պահվող ոսկու պաշարներ ունի, ինչպես նաեւ անշարժ գույք՝ Լոնդոնում։ Ալիեւի ազգականները, ըստ այդմ, օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներ եւ ընկերություններ, որպեսզի թաքցնեն իրենց մասնաբաժինները ոսկի արդյունահանող ընկերություններում, ինչպես նաեւ լոնդոնյան անշարժ գույքը։ Լրագրողների հրապարակած նոր փաստաթղթերը լույս են սփռում մի շարք աղմկոտ ֆինանսական […]

ԵՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Երեւանում` ապրիլի 8-ին

Չնայած ԼՂ-ում տիրող իրավիճակին՝ Երեւանում ապրիլի 8-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների նիստը։ «Երեւանում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների պաշտոնական հանդիպման օրը չի փոխվել: Նիստը կկայանա ապրիլի 8-ին»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մեկնաբանությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի երկկողմանի միջոցառումների , նաեւ ԵՏՄ պետությունների վարչապետների հանդիպմանը:

Վերացվել է ՀՀ եւ ԼՂՀ-ի միջև գործող ռոումինգ ծառայությունը

«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները վերացրել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգը: Մասնավորապես «Յուքոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: […]

ՀՀ-ում գրանցված է 29 ինքնաթիռ եւ 9 ավիաընկերություն

Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեեստրում 2016 թվականի ապրիլի 1-ին գրանցված օդանավերը 29-ն են: Դրանից 26-ը պատկանում են ընկերությունների, 2-ը` ՀՀ նախագահի աշխատակազմին, 1-ը` անհատի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության aviation.am կայքը: Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական են ստացել 9 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի