15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂՀ կառավարությունը ժողովրդին անտեր չի թողել

Մարտակերտում վնասները շատ են ԼՂՀ կառավարությունը սկսել է ադրբեջանական կրակոցներից նյութական զգալի վնասների գույքագրման գործընթացը:

Henaran.am-ի թղթակիցը փորձեց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմից տեղեկանալ, թե ինչ վնասներ են կրել հինգ օրյա պատերազմի ընթացքում : Մեզ տեղեկացրեցին, որ այս օրերի ընթացքում ադրբեջանցիները անդադար կրակոցներ են արձակել մարտակերտի ուղղությամբ, որի պատճառով բավականին մեծ վնասներ են կրել:

«Հիմնականում տանիքներ, պատուհաններ են ջարդվել: Կարող ենք ասել, որ բավականին աշխատաքններ կան, որ պետք է արվեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշխատակազմից տեղեկացրեցին, որ դեռ հաշվում են քաղաքացիների կրած վնանսները: «Ականատեսի աչքերով էլ պարզ երևում է, որ մեծ վնասներ ենք կրել» : Ավերվածության պատճառով բնակիչները ապաստան են գտել Մատաղիսում:

«Շատերը տեղափոխեվել են հարազատների տները, միասին են ապրում: Կարևորն այն է, որ մի բուռ ենք դարձել համախմբված ապրում ենք»:

Աշխատակիցը տեղեկացրեց նաև, որ Երևանից այս օրերին իրենք օգնություն են ստացել. «Կառավարությունը ժողովրդին անտեր չի թողել, Երևանից օգնություն էլ ենք ստացել, արտաքին աշխարհից էլ են օգնել»,-փոխանցեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ