07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կլուծեն

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:

‹‹Խոսքս Հրազդանի Կաքավաձոր թաղամասի մասին է: Հրազդանի կենտրոն հասնելու համար մարդիկ պիտի անցնեն 15 կմ ճանապարհով, որը բարեկարգ վիճակում է գտնվում››: Պատգամավորը շեշտեց, որ թաղամասի բնակիչներն ասես կտրվել են կյանքի բնականոն ընթացքից, ուստի հարկավոր է հնարավորինս արագ լուծում տալ տվյալ խնդրին:

Նախարարն արձագանքեց.

‹‹Իսկապես, առաջարկությունը ողջունելի է: Այս պահի դրությամբ` այդ հատվածում միակողմանի երթևեկության համար ճանապարհային պայմաններ ապահովելն անհնար է: Բայց արդեն համապատասխան խումբ  է կազմվել: Նրանք կգնահատեն, կասեն, թե ինչ ֆինանսներ են պետք այդ խնդրի լուծման համար»:

Բեգլարյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի այդ խնդրին լուծում տալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ