24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բանկերը խուսափում են զոհվածների վարկերը չեզոքացնել

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

Այս մասին հայտարարում են ընկերության մամուլի ծառայությունից:

Henaran.am-ը փորձեց մի շարք բակերից ևս պարզաբանում ստանալ, թե նրանք ինչ քայլեր են պատրաստվում անել:

Մասնավորապես՝ «ՎՏԲ»- բանկից մեզ տեղեկացրեցին, որ հարցին գրավոր կպատասխանեն: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից էլ տեղեկացրեցին, որ այս պահին իրենց մոտ խորհրդակցություն է, չեն կարող պատասխանել: «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ից էլ արձագանքեցին, թե էլեկտրոնային նամակ գրենք, և մոտ ժամանակներս կպատասխանեն:

«ՀԱՅԷԿՈՆՈՄ» բանկից էլ խոստացան` օրվա ընթացքում պատասխանատուներից որևիցե մեկը մեզ կզանգահարի, սակայն այդպես էլ որևէ զանգ նրանց կողմից չստացանք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ