15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարտունիում մարտական են տրամադրված

ԼՂՀ-ի Մարտունիի շրջանի վարչակազմի աշխատակազմից Henaran.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ վնասներ են կրել չորս օրյա պատերազմի ընթացքում:

Մեզ վարչակազմի աշխատակիցներից` Գառնիկ Բաղադասարյանը տեղեկացրեց, որ այս օրերին այդքան էլ մեծ վնաս չեն կրել. «Պատուհան բան է ջարդվել այս օրերին, լուրջ վնասներ չենք կրել»:

Վերջինը տեղեկացրեց, որ գնդակոծություններից իրենք վիրվորներ չունեն. «Բնակիչներից որևէ մեկը չի լքել իր տունը, մենք մնացինք այստեղ, որպեսզի մեր հողը պաշտպանենք, ժողովուրդը մարտական է տրամադրված»:

Բաղդասարյանը ասաց, որ այս պահին տղամարդկանց մի մասը բարձացել են դիրքեր: «Տղամարդկանց մի մասը պոստերում է, մի մասը պատրաստ սպասում են, այնպես է, որ մենք , մեր տարածքը չենք լքելու»,–ասաց Բաղդասարյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ բնակիչներին սննդի տեսքով օգնություն է տրամադրվել:

«Երևանից մեզ լավ օգնեցին, սնունդ են ուղարկել»,-եզրափակեց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ