05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ը` մարտին պետբյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ

Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ: ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի […]

Հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձրանում է նոր մակարդակի

Հայաստանի և Հնդկաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը: Այսօր այս մասին Երևանում տեղի ունեցած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ հայ-հնդկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն և ավանդույթներ, անկախության ձեռք բերումից հետո էլ Հայաստանը մեծապես կարևորել և կարևորում է Հնդկաստանի […]

Գնանկումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակվող իջեցման հիմնական պատճառ

ԿԲ խորհուրդը մարտի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,25 տոկոս: Սրանով Կենտրոնական բանկն այս տարվա մեջ երկրորդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, իսկ նախորդ՝ 2015 թվականի ընթացքում, օգոստոսից սկսած երեք անգամ է դա արել: Ի՞նչ է նշանակում ԿԲ-ի նման քայլերի հաջորդականությունը եւ ինչո՞վ […]

Դոլարն արժեզրկվել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  47 լումայով`  դառնալով 480.79  դրամ, եվրոն արժեւորվել է`1.78 դրամով`  դառնալով  546.47 դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է 1 լումայով  եւ դարձել`  7.14 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  480.79  Եվրո 546.47  ՌԴ Ռուբլի 7.14

20 մլն եվրո վարկային պայմանագիր է ստորագրվել ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև մարտի 31-ին ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման […]

Քաղցրաշենցի խաղողագործները փակել են միջպետական ճանապարհը

Քիչ առաջ Քաղցրաշենի (Արարատի մարզ) խաղողագործները փակել են միջպետական ճանապարհ` բողոքելովվ, որ դեռեւս անցյալ տարվանից չեն վճարվել իրենց խաղողի գումարները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործ Կամոն հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն իրենց գյուղացիներն են , այլ նաեւ իրենց են միացել հարեւան գյուղերի` Այգեպարի,Նորաշենի խաղողագործները, որոնք մինչ օրս իրենց խաբված են համարում: Հարցին, […]

Նախարարը նաիրիտցիներին հորդորել է

«Նաիրիտ գործարանի աշխատակիցներին հորդորել եմ , որպեսզի նրանք ներդրողներ փնտրեն գործարանի համար»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Նշենք, որ նաիրիտցիները հայտարարել էին, որ հույսները կառվարության հետ չեն կապում, քանի որ նորանշանակ նախարարն իրենց է հորդորել ներդրող գտնել: «Ես հանդիպել եմ Նաիրիտի կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց ու նախկին տնօրենի […]

Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ

Մարդկային հիշողությունը ցավոք շատ կարճ է։ Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած՝ Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։ Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է Սևանա լճում […]

Արագածոտնիում 2711 հեկտարով ավելացել են մշակովի հողատեսքերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն […]

Երբ կհայտարարվի գազի նոր գինը /վիդեո/

«Կանխատեսումներով ինձ մի դիմեք»,- այսօր՝ մարտի 31-ին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին  ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՌԴ վարչապետը Հայաստանում հայտարարելու է գազի գնի նվազեցման մասին: «Ես սպասում եմ, որ ավելի շուտ կասենք»,-նկատեց նախարարը: Նախարարը հորդորեց, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտան: Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի