15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաաստանյան առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական կարևորագույն բարեփոխումների իրականացման համար:  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի»  շրջանակում ստանձնած միջոցառումների կատարման հարցում, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ ի օգուտ արտադրողական ճյուղի: Վարչապետը նշել է, որ նույնիսկ տարածաշրջանային ոչ բարենպաստ պայմանների համատեքստում՝ կառավարությանը հաջողվել է անցած տարի, թեկուզ համեստ, բայց դրական արդյունքներ ապահովել. ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է երեք տոկոսով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,7 տոկսով:

Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը և եկամուտների ավելացումը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը գնահատել է արգասաբեր ու կառուցողական՝ ավելացնելով, որ արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել կառավարության տարբեր գերատեսչությունների, Կենտրոնական բանկի ղեկավարների հետ: Հոսեյն Սամիեիի խոսքով՝ ԱՄՀ ծրագրերի կատարողականների հարցում կառավարությունը կարողացել է արձանագրել լավ ցուցանիշներ և գրանցել մի շարք դրական զարգացումներ:

Այնուհետև ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին. հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հարկային նոր օրենսգքրով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության համար օրակարգային է ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության հետևողական իրագործումը և ավելացրել, որ ՀԲ 2016 թվականի «Գործարարությամբ զբաղվելը» վարկա­նիշային զեկույցի տվյալներով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, որը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ