15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում գրանցված է 29 ինքնաթիռ եւ 9 ավիաընկերություն

Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեեստրում 2016 թվականի ապրիլի 1-ին գրանցված օդանավերը 29-ն են: Դրանից 26-ը պատկանում են ընկերությունների, 2-ը` ՀՀ նախագահի աշխատակազմին, 1-ը` անհատի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության aviation.am կայքը:

Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական են ստացել 9 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ: Այդ ընկերություններն են`
1. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ Էյրբաս A-320 EK 32008
2. «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ
3. «Էյր Արմենիա» ՓԲԸ
4. «Ռիլայբլ Յունիք Սերվիսիզ Ավիեյշն» ՍՊԸ
5. «Սաութ Էյրլայնզ» ՍՊԸ
6. «Սկիվա Էյր» ՍՊԸ
7. «Տարոն Ավիա» ՍՊԸ
8. «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ
9.  «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ
Օդանավ շահագործողի վկայական ստացած ոչ բոլոր ավիաընկերությունները ռեեստրում ունեն գրանցած օդանավեր:

Շահագործողի վկայականը փաստաթուղթ է, որի հիման վրա ընկերությունը համարվում է օդանավ շահագործող: Շահագործողի վկայական ունեցող օդանավ շահագործողը կարող է ստանալ Ավիափոխադրողի մասնագիր, որտեղ նշվում են շահագործվող օդանավերի տիպերը, իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված) և օդային փոխադրումների իրականացման տարածաշրջանները:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարունակաբար կանդրադառնա թեմային, քանի որ լրատվամիջոցների կողմից նկատում է հետաքրքրություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինքնաթիռների վերաբերյալ:

 

Օդանավ շահագործող/սեփականատեր

Օդանավի տիպը

Ազգային և գրանցման նիշերը

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ

Էյրբաս A-320

EK 32008

«Սկիվա Էյր»  ՍՊԸ

Անտոնով Ան-28

EK 2801

EK 2803

EK 2809

EK 2815

Անտոնով Ան-26

EK 26005

Անտոնով Ան-32

EK 32109

EK 32120

EK 32458

Անտոնով Ան-74

EK 74036

EK 74923

EK 74045

EK 74052

Անտոնով Ան-72

EK 72928

«Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ

Անտոնով Ան-26

EK 26819

Անտոնով Ան-72

EK 72903

Բոինգ B-737

EK 73755

EK 73756

Անտոնով Ան-32

EK 32703

«Տարոն-Ավիա» ՍՊԸ

Բոինգ B-737

EK 73797

EK 73772

EK 73775

Տիգրան Գաբրիելյան

Jetstream 3201

EK 32968

«Արմենիա Էյրվեյզ» ՓԲԸ

DA40

EK 225

«Ռիլայբլ Յունիք Սերվիսիզ Ավիեյշն» ՍՊԸ

Անտոնով Ան-74

EK 74956

«Հայկական Ավիաուղիներ»

ԻԼ-86

EK 86117

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Տու-134

EK 65072

Էյրբաս A-319

701

«Արմավիա» Ավիաընկերություն» ՍՊԸ

CRJ-200

EK 20014

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ