14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բա չիմանա՞նք՝ ինչ կարգի ապրանք է ու ինչ գնով է անցել ՎՏԲ-ին. Արամ Մանուկյան

«Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկման ընթացքում այսօչ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից: Մանուկյանը չի հասկանում` ի՞նչ պատճառով է գործարանի սեփականությունը ՎՏԲ բանկին անցել, այլ ոչ թե վաճառվել գործարանին:

«Պետությունը ակտիվների գնահատման իրավասություն չունի: Իսկ ՎՏԲ-ին ոչ թե վաճառվել, այլ անցել են գործարանի բաժնետոմսերը, քանի որ բանկն այն վերցրել է որպես գրավի առարկա, այնուհետեւ՝ պարտավորությունները չկատարելու համար՝ գործարանը փոխանցվել է բանկին: Թե ինչու նախագիծն այս ռեժիմով եկավ ԱԺ, քանի որ այն սկզբունքային կարեւորության հարց է. մենք խնդիր ունենք մեծացնելու ցեմենտի ծավալներն ու արտահանումը: Իսկ բանկը կարող է ստանալ տոկոսներ, քանի որ իր ներդրումը նա ձեւակերպել է որպես վարկ», – պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Արամ Մանուկյանը նկատեց՝ եթե գործարանն ազատվի ենք տույժ-տուգանքներից, դա նշանակում է` արտոնություն է տրվում:

«Դրա համար էլ,  պարո’ն նախարար, Դուք պետք է իմանայիք՝ որքա՞ն է այդ ապրանքի գինն ու ինչքան վարկեր է ունեցել: Միգուցե տեսականորեն տասն անգամ էժան է առել ՎՏԲ-ն գործարանը, այս դեպքում, կամ հակառակը: Բա չիմանա՞նք՝ ինչ կարգի ապրանք է ու ինչ գնով է անցել ՎՏԲ-ին», – արձագանքեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ