15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞ր պաշտոնատար անձանց անուններն են կապված օֆշորային բիզնեսի հետ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օֆշորային մի շարք սկանդալների՝ հատկապես ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բիզնեսներին, որին անդրադարձել է միջազգային մամուլը. «Կառավարությունը չի՞ պատրաստվում այս հարցը լուրջ ու օբյեկտիվորեն քննարկել ու հանրությանը ներկայացնել իրական պատկերը», – ասաց Զուրաբյանը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց, որ այս օրերի հետ կապված խորությամբ չի ուսումնասիրել տվյալ հարցը․

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ըստ էության, ունի որոշակի լիազորություններ այս առումով: Եթե հանձնաժողովը տեսնում է, որ կա հանցագործության տարրեր, ապա այդ փաստաթղթերն ուղարկում է դատախազություն: Կառավարությունը երկու ձեռքով կողմ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ավելի մեծ լիազորություններ պետք է ընձեռել, մանավանդ գիտեմ, որ ՀԱԿ խմբակցությունը եւս ունի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն», – ասաց Արփինե Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ