15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից`ավելացնելով, որ ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:

ՍԱՊԾ ղեկավարը նաև տնտեսավարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն  առնչվող հարցեր՝ կարևորելով անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանումը: Տնտեսավարողներին ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական և անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները:

Նշվել է, նաեւ որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն  իրացվող և արտահանվող խեցգետնի  որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինն արտահանել ԵՄ և ԵԱՏՄ տարածք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ