18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է ՀԷՑ-ը վերադարձնելու սպառողի փողերը

ՀԷՑ-ի  կողմից իրականացված ապօրինի գանձումների մասին լուրերն արդեն հաստատվել են: Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Բայց մի հարց դեռևս առկախված է մնում: ՀԷՑ-ը սպառողներին կփոխհատուցի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

«Ակնկալում ենք փոխհատուցում, այսինքն`  ավել վճարված գումարները կանխավճար դառնան, բացի այդ` ավանդային փոխհատուցում լինի` տոկոսների ձևով: Որովհետև, եթե մարդն ավել գումար է մուծել, նա կարող էր այդ գումարն, ասենք, բանկում դնել ու դրա դիմաց ավանդներ ստանալ: հարվավոր է համապատասխան հաշվարկներ անել: Այս դեպքում  այդ հարցը հարկ է բարձրացնել»:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասես հասարակությունից կտրված է:

«Իսկ այս ապօրինի բռնագանձումների հետ  կապված խնդիրների բացահայտումը  Մարուքյանի  աշխատանքով էր պայմանավորված:
Չեմ ուզում ժամանակից շուտ գնահատականներ տալ: Տեսնենք, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչ քայլեր կիրականացնի: Երբ հասկանանք`սպառողը պաշտպանության ու  օգնության կարիք ունի, ցուցակներ  կպատրաստենք, որտեղ կներառվեն տուժած քաղաքացիների անունները ու կդիմենք համապատասխան քայլերի»:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց` ամենայն հավանականությամբ, ՀԷՑ-ը մի լուծում կառաջարկի, որպեսզի կարողանա փոխհատուցել քաղաքացիներին պատճառված վնասը:

«Իսկ եթե  ՀԷՑ-ը մի դլավ  առաջարկ չներկայացնի, այդ պարագայում հարկ է դիմել դատարան` ընդդեմ ՀԷՑ-ի: Չեմ կարծում, թե որևէ դատավոր պիտի մերժի սպառողի հայցը», – ասաց Բաբկեն Պիպոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ