«Գառնի-Երևան» ջրատարի պլանային կանգառ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Վարդաշեն, Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի և Նաիրիտ գործարանի,
- Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների, Տ.Մեծի նրբանցքի, Խորենացի 3-րդ փակուղու,
- Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21 համարների, Բագրատունյաց փող. 4, 11, 17/1, 24/1, 28, 41-ից բարձր համարների, Շիրակի փող. 13, 14, 15, 56 համարների, Շարուրի փող. 5/1, 5/5, 10, 13 համարների, Տարոնցի փող. 5/24 համարի, Ներքին Շենգավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,
- Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: