Որքան է կազմել Պուտինի ու Մեդվեդեւի եկամուտը՝ 2015-ին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին իր եկամուտը 2014 թվականի համեմատությամբ ավելացրել Է 1 մլն ռուբլով՝ հասցնելով մոտ 8,9 մլն ռուբլու, հայտնում է kp.ru-ն։
Եկամուտների, ծախսերի, ունեցվածքի եւ գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ հայտարարագրի համաձայն՝ Պուտինը անցյալ տարի վաստակել Է 8 մլն 891 հազար ռուբլի:
Պուտինը որպես սեփականություն ունի 1500 քառակուսի մետր հողամաս, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ: Պետության ղեկավարն օգտագործման համար ունի 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ:
Հայտարարագրի համաձայն՝ նախագահն ունի մի քանի փոխադրամիջոց՝ ԳԱԶ-Մ-21, «Նիվա» եւ «Սկիֆ» ավտոմոբիլի կցանք:
ՌԴ վարչապետ Դիտրի Մեդվեդեւն իր եկամուտն ավելացրել է 700 հազար ռուբլով։ Այն 2015-ին կազմում է 8 միլիոն 767 հազար ռուբլի։