15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՏՄ-ից դուրս գալն անլրջություն կլինի. Կիրո Մանոյան

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հարցին , թե  այս պահին նպատակահարմար չէ արդյոք ԵՏՄ-ից դուրս գալը, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին հայտարաել է, որ ճիշտ չէ:

«ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալն անլրջություն կլինի: Իսկ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն: Մենք պետք է հետապնդենք, որ յուրաքանչյուրն իր պարտավորությունը կատարի: Այնտեղ մեր երազած գործընկերները չեն, բայց այդպես է, եթե տարբեր նկատառումներից ելնելով մտել ենք միության մեջ, ուրեմն  պետք է շարունակել աշխատել, հատկապես, որ ԵՏՄ-ն ինքը շատ երիտասարդ է»,- ասել է Մանոյանը` հավելելով, որ հակառակորդին զենք վաճառելուն հայկական կողմն այս հարցի առնչությամբ միշտ էլ դժգոհություն, հիասթափություն հայտնել է:
«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է տարբեր հարթություններում բարձրացնենք` բերելով ինստիտուցիոնալ մակարդակի, որ կարողանանք Ռուսաստանի հետ հարաբերությունները իսկապես պահել մեր ցանկացած մակարդակի վրա, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանությունում: Ի վերջո, որքան մեր շահերից է բխում, որ Ռուսաստանը լինի մեր ռազմավարական գործընկերը, այնքան էլ Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի իր ռազմավարական գործընկերը: Այստեղ մեզ սիրել-չսիրելու հարց չկա»,- նշել է Կ. Մանոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ