15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քիչ հարկ է հավաքվել հունվար-փետրվարին, իսկ մարտ-ապրիլին՝ ավելի շատ. ՊԵԿ

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարկային եւ մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148 միլիարդ 400 միլիոն դրամի եկամուտ, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 միլիարդ դրամով:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178 միլիարդ 300 միլիոն դրամի եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170 միլիարդ 500 միլիոն դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 եւ 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլեւ հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 միլիարդ դրամի աճ:

Մասնավորապես՝ 2016 թվականի առաջին 4 ամիսներին հարկային եւ մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ