09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ. Արմեն Պողոսյան

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հանդիպման ժամանակ իր խոսքն սկսել է«Ոչ թուրքական ապրանքներին» կոչով, այնուհետեւ մեկնաբանել Հայաստան թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը.  «Մենք դեռևս 2001-ին ասել ենք, որ պետք է վերջ դրվեն թուրքական ապրանքերի մուտքը Հայաստան։ Ես մերժում եմ բոլոր այն խոսակցությունները, թե ինչքանով կվնասենք Թուրքիային, կամ Հայաստանին։ Եթե մենք ապրիլի 24-ին հրապարակայնորեն այրում ենք թուրքական դրոշը, ապա պետք է նախևառաջ հանենք մեր հագի թուրքական հագուստը։ Այս հարցը պետք է կենտրոնացնել մեկ բառի շուրջ, այն է՝  արժանապատվություն»:

Պողոսյանը, որպես թուրքական ապրանքին այլընտրանք առաջարկել է  անգլիականը կամ գերմանականը՝ որպես բարձր որակի ապրանքները՝ կամ էլ  չինականը՝ ավելի մատչելի և որակապես ավելի վատը. «Ով ինչքան կարողանում է,  գնում է։ Բայց  թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ