Թուրքական ապրանքների արգելման հարցում պետք է գնահատել տնտեսական ռիսկերը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը խոսել են թուրքական ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքի կոչի մասին:
Բանախոսները առաջին հերթին առարջարկել են հաշվարկել դրա տնտեսական հետևանքներն ու քայլի արդյունավետությանը` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից:
Տնտեսագետ Խուրշուդյանը նկատել է, որ այդ քայլըիր հերթին կբերի երկրի ներսում սոցիալական խնդրի. «Թուրքիայի հետ առևտուր անողները չադապտացվող խավն են, 20 տարի է` նույն բանն են անում, և ակնհայտ է, որ հիմա խնդիրներ կունենան նրանք, չեն իմանա` ինչ անել: Այնպես որ, դա թեկուզ փոքր, բայց էական խնդիր կառաջացնի»:
Մյուս կողմից, ըստ տնտեսասգետի գոյություն չունեցող գյուղատնտեսական քաղաքականության պայմաններում այդ արգելքը մեզ ոչ մի բան չի տալու տեղական արտադրանքի խթանման առումով:
«Օրենք ունենք, որտեղ գրված է մի գեղեցիկ հեքիաթ, որն իրականացնելու համար պետք է գյուղատնտեսական քաղաքականություն, որը չունենք, բառիս բուն իմաստով չունենք»,-ասաց Խուրշուրդյանը հավելելով, որ այսօր իրականցվող քաղաքականությունը բերել է նրան, որ Արմավիրը զարգանում է, մնացած մարզերը` ոչ:
Նշենք,ո ր օրեր առաջ հերթական անգամ Թուրքիայի նախագահը հիշեցրեց Հայաստանին, որ Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է շուրջ 100 հազար հայ եւ երբ ցանկանա մեր հայրենակիցներին կարող է արտաքսել իր երկրից:
«Էրդողանի թիվն ուռճացված է, բայց հայեր կան, այնքան, որ այնտեղ բնկավող հայերի երեխաների կրթության հարց է դրված»,- նշեց տնտեսագետը։
Սակայն Վահագն Խաչատրյանը, որը չակերտավոր հայրենասիրություն է համարում նման կոչերը, համաձայն չէ նաև այս փաստարկի հետ:
«Ինձ համար անընդունելի է, եթե խնդիր կա, օրենքի սահմաններում լուծեք, «մուննաթ» գալ, վախեցնել, ցանկացած կողմից անընդունելի է, անկախ նրանից, թե ով կանի։ Նույն պատմությունը ՌԴ-ում էր, ոչ մեկը չշահեց, ի վերջո, տուժեցին գնորդները, որ չգնաց հանգստանալու. ինֆլացիան հասավ մինչև 17 տոկոսի»,-ասաց տնտեսագետ Խաչատրյանն եւ հարց առաջ քաշեց. «Մեր պետությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին»: