27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտադրենք նոր հետո արգելենք թուրքական ապրանքները. Մելիտա Հակոբյան

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ թուրքական ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքը խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ՀՀ-ում ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Թուրքիայից ներկրվածը:

«Մինչդեռ հնարավոր է նույն ապրանքները արտադրել Հայաստանում, որից հետո արդեն արգելել: Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, պետք է ունենանք անալոգային ապրանքների տեսակը, այլ երկրներից ներկրելու միջոց: Ի՞նչ է ստացվում, չթվա, որ պաշտպանում ենք թուրքական ապրանքները, բայց իրողությանը պետք է նայել բաց աչքերով: Այսօր շուրջ 20 հազար մարդ առևտուր է անում Թուրքիայից, և վաճառում են Հայաստանում. Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր այդ 20 հազարը դուրս մնան արենայից: Ընկերնե՛ր, եկեք արտադրենք, հետո արգելենք»,-ասաց նա:

Ըստ բանախոսի, մարդիկ ասում են, թե եկեք եվրոպական ապրանքներ ներկրենք, եթե իհարկե եվրոպական են, բայց ընդգծեց, բայց դրանք էլ բարձր գին ունեն:

Մանրամասները` տեսանյութում

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ