12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թվեր ՊեԿ-ից

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ. դրամով, […]

Չկասկածեք` եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. տնտեսագետ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ չափից ավելի ենք տուրք տալիս օտարերկրյա ներդրումներ ինդիկատորին: «Ինչո՞ւ ենք մոռանում, որ մենք պետք է անենք ներքին ներդրումներ»,-այսօր խորհրդարանում «Ելքի» նախաձեռնած լսումների ժամանակ, որ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ առաջարկին, դիմելով այդ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին՝ ասաց Մանասերյանը: Նա նկատեց, որ ներդրումները չէին կարող չնվազել, որովհետև մենք ինքներս […]

Ինչո՞ւ է ՀՀ-ն ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել գրավչությունը

«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանn ԱՎԾ-ից թվեր ներկայացրեց, թե ներդրումները ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո որքան են նվազել, մինչդեռ ըստ նրա՝ պետության գրավչությունը հասկանալու համար ամենաէական ցուցանիշը տվյալ երկրում կատարված ներդրումներն են: Ըստ Արամ Սարգսյանի՝ 2013թ-ին, երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ […]

Օլիգարխները նախընտրում են ներդրումներ անել ԵՄ-ում, ոչ թե ԵԱՏՄ-ում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ շատ դժվար է ակնհայտ ճշմարտություններն ապացուցել, բայց դրանք կյանքի ու տրամաբանության հիմքն են: Հիմա, ըստ նրա,  այն, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նման աքսիոմա է: Այս մասին նա խոսեց այսօր խորհրդարանում «Ելքի» նախաձեռնած լսումների ժամանակ, որտեղ առաջարկվում է ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը: Սաքունցը նախ […]

Սերժ Սարգսյանը բացեց բոլոր փակագծերը

«ՀՀ որոշումը միանալ ԵԱՏՄ-ին փաստարկվել է բացառապես անվտանգության նկատառումներով, բայց ՀՀ իշխանությունները չեն պարզաբանել, թե կոնկրետ որ բաղադրիչը նկատի ունեն», -այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային լսումների ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին նախագահ Սարգսյանի հայտարարեց, որ […]

Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ոչ. Աշոտյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին հարակից զեկուցով հանդես եկավ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նախ հիշեցրեց՝ «Ելքի այս նախաձեռնությունը եղել է 2,5-3 ամիս առաջ, երբ քաղաքական վիճակը այլ էր: Աշոտյանը հստակցրեց, թե «Ելք»-ի գործընկերներն առաջարկում […]

Ռուսաստանի հերթական պրոյեկտն է, որ մնացել է զուտ թղթի վրա. «Ելք»

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սա նպատակ ունի ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Նա նշեց, որ տարբեր տվյալներով արձանագրվում է, որ հետընթաց […]

Գյուղատնտեսությամբ 2 խավ է զբաղվում՝ օլիգարխիան և գյուղացիները

«Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանն ասում է՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի արտագաղթը գյուղերից կասեցնի: «Ես չգիտեմ ԱԺ-ում պատգամավորները ինչով են զբաղված, պետք է սա լինի նրանց առաջնային քննարկման հարցը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Գյուղաղիները հենց այնպես չեն գնա, ապրելու նորմալ պայմաններ չկան, պայմաններ ստեղծել նշանակում է այգեգործություն, տավարաբուծություն զարգացնել»,-ասաց նա և […]

Նոր թանկացումներ կլինեն առաջիկայում

ՀՀ-ում համատարած բարձրացել է մսի գինը՝  մոտ 40%-ով, սա կազդի նաև երշիկի գնի վրա. Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Այստեղ կա մեկ այլ վտանգ. քանի որ անասնակեր չկա, սկսել են անասունները մորթել: Հետեւաբար կունենանք կաթի պրոբլեմ, որի արդյունքում կթանկանա կաթնամթերքը: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի մենք կկանգնենք շատ վատ վիճակի […]

Լուրջ պրոբլեմ է դառնալու․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել է «Առինջ մոլ», հետաքրքրվել մոլի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի միջեւ վերջերս առաջացած խնդիրների մասին: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ ասվում է. «Ինչպես եւ պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առեւտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին եւ խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորեւ բերված հետեւությունները․ 1․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի