27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կգա պահը, կաշառքը կտանք, խնդիրը կլուծենք…

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է՝ պետական պատվերները պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: «Մագիստտրոսակն թեզերի թեմաները պետք է որոշակի բխեն աշխատաշուկայի պահանջներին: Մենք չենք ասում՝ բոլոր տեղերը տվեք մեզ, բայց մենք ասում ենք, որ քվոտավորված տեղերը կարող ենք վերցնել: Ավելին ասեմ, մենք առաջարկել ենք, որ եթե գործատուների ուզած թեմաներով կլինեն մագիստրոսական թեզերը, պատրաստ են մինչև 20 տոկոսով վճարել վարձը՝ թեթեևացնելով բյուջեի բեռը: Պետական բուհ-երի խորհուրդը զավեշտական ու անհասկանալի պատասխան էր տվել՝ ուսանողի ու նրա ղեկավարի անհատական խնդիրն է, որ դուք կապ չունեք թեմա առաջարկելու հետ»,-այսօր խորհրդարանում մասնագիտական կրթության վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց Մակարյանը:

Նա նշեց, որ սրա տակ կա լուրջ կոռուպցիոն ռիսկ: «Մենք լավ գիտենք, թե բուհ-երը քանի հազար դոլարով են թեկնածուական կամ դոկտորական թեզերը վաճառում, քանի անգամ են պտտվում դրանք, ինչ նպատակների են ծառայում: Եթե ուզում ենք լուծել խնդիրը, եկեք, լուծենք»,-հայտարարեց Մակարյանն ու տեղեկացրեց, որ ինքն ընդգրկուն նամակով դիմել է ՀՀ վարչապետին, որ կազմակերպի շահագրգիռ կողմերի հետ քննարկում. «Որ հասկանանք՝ տեղում ենք դոփում, թե իզուր տեղն իրար ենք գովում, թե առաջ ենք ուզում գնալ»:

Գագիկ Մակարյանը նաև համաձայնեց, որ գործատուների հետ կապված խնդիրներ էլ կան: . «Ես ինքս եմ բազմիցս ասել, որ տարիներ շարունակ գործատուները հետաքրքրված չեն եղել բարձրորակ մասնագետներ ունենալով: Կաշառք տալով խնդիր լուծել են, միշտ այդպես էլ ասել են՝ կգա պահը, կաշառք կտանք, խնդիրը կլուծենք: Հիմա ժամանակներն առաջ են գնում, Կառավարությունը լուրջ պայքարում է կոռուպցիայի դեմ, ստվերի դեմ»,-ասաց նա, ապա հավելեց, որ գործատուների որակն էլ գալիս է կրթության որակից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ