27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործատուները պիտի փող տան, ասեն՝ տվեք մեզ այս մասնագետները

«Կան քոլեջներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, որոնք հիմնականում պատրաստում են հնչեղ անուններով մասնագիտություններ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, առողջապահությունը, հաշվապահությունը և այլն, բայց չեն մատակարարում կամ քիչ թվով են մատակարարում մասնագետներ, որոնց կարիքն ունեն գործատուները»,-այսօր խորհրդարանում մասնագիտական կրթության թեմայով լսումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ ապրանքաշուկան պիտի պայմանավորի աշխատուկան. «Գործատուներն, ովքեր ունեն այդ մասնագիտությունների կարիքը, պիտի գնան այդ կենտրոններ, ասեն՝ տվեք մեզ այդ մասնագետներին, որոշակի ֆինանսավորում անեն, այսինքն՝ գործատուները պիտի փող տան, ասեն՝ տվեք մեզ այս մասնագետները»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ գործատուներն այս խնդիրը լուծում են ինքնուրույն: «Իրենք գիտեն, որ ՄԿՈ համակարգը չունի տեխնիկական բազա և դասախոսներ, որ իր ուզած պահանջներով ուսուցանի, թեկուզ փող էլ տա, դա եղանակ համարյա թե չի ստեղծում, քանի որ այնտեղ ավելի լուրջ ներդրումների կարիք կա: Մենք այդ խնդիրն ուսումնասիրել ենք ու առաջարկել,  որ օրինակ՝ կա նվազագույն աշխատավարձը, երբ գործատուն տեսնում է նոր ուսանողների, նրանց վերցնում է նվազագույն աշխատավարձով, այդ կադրի հավանակությունը, որ իր մոտ կմնա, ցածր է: Մենք ասում ենք կամ նվազագույն աշխատավարձի հարկեիրց հրաժարավի, պետորւթյուն, կամ սահմանենք նո տիպի կարգավիճակ՝ ինթերնշիփի կարգի աշխատավարձ, այս մոդելը աշխատանքի միջազգային կազմակերպությունը համաձայնեց, այդ դեպքում գործատուն կարող է երկու կադրի վերցնել, մեկին հաստատ կպահի»,-բացատրեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ