12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստին իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու՝ հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-ասաց նա: Ելնելով վերոնշյալից նա հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում […]

Որոշում է կայացվել հանուն Կարեն Կարապետյանի. Հրապարակ

Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բո­լոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանա­դրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ: Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝ սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապե­տի բացակայության դեպքում, կփոխարինի նրան: […]

Հայաստանցիների նոր հնարավորությունը dutyfree-ներում. Ժամանակ

Մաքսային օրենսգրքի ըն­դունումից հետո Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետեւո» օդանա­վակայանի անմաքս առեւտրի խանութից՝ որպես մեծագույն ձեռքբերում ավետեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ Միիումյանի՝ կա պայմանավորվածություն, որ ԵՏՄ անդամ երկրների քա­ղաքացիները կարող են օգտվել անդամ երկրների անմաքս առեւտրի խանութներից, եթե առեւտրի կազմակերպիչը համաձայն է ինքը վճարել մաքսա­տուրքը: Իսկ առեւտրի կագմակերպիչները վաղուց էին համա­ձայն նման […]

Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ […]

Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական […]

Արցախի 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը: Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ […]

Սերժ Սարգսյանն է խառնվել՝ «ոտքը հետ քաշել գազից». Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջի­վերջո «խառնվել» է ԲՀԿ՝ Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրա­հանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է՝ ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին՝ Վ. Հա­րությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: […]

Ձվի դեֆիցիտ կա. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ տեւական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Թերթի տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 […]

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի որոշել

«Նիստ կգումարենք,  կհասկանանք, թե քանի առաջարկ ենք ներկայացրել, արդյոք դրանք ընդունվել են, թե ոչ, քննարկվել են կառավարության կողմից, թե ոչ, և համապատասխան դրա էլ որոշումը կկայացվի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք արդեն որոշել են, թե ինչպես են քվեարկելու […]

Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք. պաշտոնյա

 «Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք, կոռուպցիոն վերանա: Այն ունի տարբեր դրսևորումներ՝ հովանավորչությունից մինչև կաշառք տալ»,-այսօր ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում հանդիպել է կոռուպցիոն ռիսկերով դեպքերի: Սահակյանը նշեց, որ այն արատավոր երևույթները, որոնց մասին ավելի վաղ է խոսվել, օրինակ ստաժը ավել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի