20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս (տեսանյութ)

Եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում: «Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Բացի այդ, վարկառուն և համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Եղել են դեպքեր, երբ մարդը ունեցել է մեկ բնակարան, բայց ևս երկուսը գնել է»:

 Վարդան Արամյանն ընդգծեց, թե իրենք փորձում են հարկատուների փողերը ավելի նպատակային օգտագործել։ «Այնպես չլինի, որ բնակարան գնողը լինի ֆինանսապես բարձր խավից ու հարկատուների հաշվին օգտվի պետության աջակցությունից։ Պետք է բնակարանի արժեքը լինի 55 միլիոնից էժան, ու վարկառուն ու համավարկառուն չունենան այլ բնակարան»,-մանրամասնեց նախարարը։ Նա նշեց, որ օրենքի նախագիծը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ։

«Պետք է ասեմ, որ բոլոր այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռքբերված բնակարաններ, բնականաբար, օրենքն իրենց վրա հետադարձ ուժ չի ունենա»,-նշեց նա։ Վարդան Արամյանը շեշտեց՝ ձերբազատվելու են այն իրավիճակից, որ ապագայում նմանատիպ դեպքեր չլինի։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ