12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Սահակյանն անդրադառնում է Ժակի բարձրացրած հարցին (տեսանյութ)

«Նվազագույն կենսաթոշակի չափը 16 հազար դրամ է: Իհարկե, ես կարող եմ ասել, որ դա երբևէ չի կարող բավարարել և համադրելի լինել նվազագույն զանգվածի  չափին: Որպես ծառայության պետ՝ ուրախ կլինեմ, որ կարողանանք այդ շեմերը բարձրացնել: Գտնում եմ, որ առաջիկայում կայունացման բյուջեն, որ սահմանել է կառավարությունը, առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սոցիալական ապահովության […]

Կեղծ ստաժ գրելու արդյունքում թոշակներից 4-5 միլիոն հետ է գանձվել (տեսանյութ)

2017 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների թիվը կազմել է 524.485. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Միանվագ նպաստ նշանակվել է 34.786, խնամքի նպաստը՝ 8327 հոգու: Նա նշեց, որ տարեկան 250 հազար դիմում է ներկայացվում իրենց կառույցին:  Հովհաննես Սահակյանն ասաց, որ որևէ միջնորդություն իր համար դեր չի խաղալու: «Ես […]

Առանց կաշկանդվելու, անկեղծ ու հոգատար. ՍԱՊԾ-ի նոր սկզբունքները

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իր ու կառույցի աշխատանքային գործունեության մեջ առաջին ու կարևորագույն սկզբունքը ազնվությունն է: «Ազնվությունը մեր աշխատանքի, մեր գործի նկատմմաբ, հոգատարությունն այն շահառուներին, ում հետ ամենօրյա առնչություն ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրն, ասաց Սահակյանը:  ՍԱՊԾ պետն ընդգծեց, որ իրենք միտված են եղած խնդիրները լուծելու, կաշկանդված չեն […]

Ջուրը կթանկանա. Ժողովուրդ

Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը: Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը: Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ […]

Հովիկ Աբրահամյանն էլ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:   Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել […]

Հիպոթեքային վարկի տոկոսների մասով ՊԵԿ-ից պարզաբանում են

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում  են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ  նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ […]

ՀՀ-ում տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ազատ հողակտոր չկա. Դավիթ Պիպոյան

«ՀՀ  քարտեզի վրա այլևս որևէ ազատ  հողակտար չկա, որի վրա կարելի է զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ շեշտելով՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել այն երկրները, որոնք ունեն անծայրածիր հողակտորներ։ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ։ Խոսելով գենետիկորեն  մոդիֆիկացված օրգանիզմների մասին՝  […]

Երեւանում նշվել է որակի համաշխարհային օրը

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող մի շարք կազմակերպություններ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև […]

Էդմոն Մարուքյանի 11 առաջարկները

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման :  ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ավարտից հետո, համաձայն ԱԺ նոր կանոնակարգով սահմանված կարգի, իմ կողմից կառավարություն է ուղարկվել ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն։ Վերջիններից համապետական նշանակություն ունի հատկապես հետևյալներ առաջարկների ընդունումը՝ «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի