28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք. պաշտոնյա

 «Կոռուպցիան վազող գազան չէ, մի հատ բռնենք, տեսնենք, խփենք, կոռուպցիոն վերանա: Այն ունի տարբեր դրսևորումներ՝ հովանավորչությունից մինչև կաշառք տալ»,-այսօր ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում հանդիպել է կոռուպցիոն ռիսկերով դեպքերի:

Սահակյանը նշեց, որ այն արատավոր երևույթները, որոնց մասին ավելի վաղ է խոսվել, օրինակ ստաժը ավել կամ պակաս գրելը, նույնպես կոռուպցիա է: 

«Բախվել ենք և անաչառ պայքար ենք տանելու դրա դեմ, մենք հաստատակամ ենք, մենք իսկապես տրամադրված ենք, որպեսզի այն արատավոր երևույթները, որ կան սոցիալական ոլորտում, վերացնենք»:

Հովհաննես Սահակյանը նաև խնդրում է հարգել սոցիալական աշխատողին, ով տատիկ-պապիկների նազուտուզերն է տանում նաև:

Ինչ վերաբերում է եկող տարվա սպասելիքներին՝ կապված սոցիալական ոլորտի հետ, նա նշեց. «Ես, ի տարբերություն մի շարք այլ մարդկանց, լավատես եմ, վստահ եմ, որ լավանալու է, կայունացնող գործընթացներով ունենալու ենք ավելի լավ իրավիճակ»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ