Սերժ Սարգսյանն է խառնվել՝ «ոտքը հետ քաշել գազից». Հրապարակ
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ՝ Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է՝ ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին՝ Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: Ծառուկյանը նրան ասել է. «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առեւտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»: Եվ կողմերի միջեւ համաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: