Հայաստանցիների նոր հնարավորությունը dutyfree-ներում. Ժամանակ

Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետեւո» օդանավակայանի անմաքս առեւտրի խանութից՝ որպես մեծագույն ձեռքբերում ավետեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ Միիումյանի՝ կա պայմանավորվածություն, որ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են օգտվել անդամ երկրների անմաքս առեւտրի խանութներից, եթե առեւտրի կազմակերպիչը համաձայն է ինքը վճարել մաքսատուրքը: Իսկ առեւտրի կագմակերպիչները վաղուց էին համաձայն նման կարգավորմանը եւ միայն սպասում էին համապատասխան օրենսդրական կարգավորման առկայությանը, որը ստեղծվելու է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունմամբ:
Հիշեցնենք, որ 2015թ. սկսած, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունեին օգտվել Ռուսաստանի օդանավակայանների անմաքս առեւտրի խանութնեիից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: