13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ը կտրամադրի 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման […]

«Վարչապետը պատմական շանս ուներ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոնխագահ Միքայել Մելքումյանը 2018 թ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը այս մեկ տարվա ընթացքում  պատմական շանս ուներ, սակայն չօգտագործեց այն՝  իրավիճակը փոփոխելու, բարելավելու համար: Պատգամավորը նշեց, որ պատմական շանս  է ասում, քանի որ արդեն 2018 թվականից անցնում ենք լրիվ խորհրդարանական համակարգի: «Մենք կշարժվենք առաջ, այն դրույթը, […]

Անչափահասներին ծխախոտ, խմիչք վաճառելը, գիշերային ակումբներ հաճախելը կխստացվի

Կառավարության այսօրվա նիստին գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու դեպքերին: «Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեյի համար, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ […]

Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը: «Գարծարարությամբ զբաղվելու» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին, և արձանագրել էին որոշակի խնդրներ»,-այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շարունակեց, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման […]

Զոհրաբյանը՝ վարչապետին. Եթե դուք և ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ շարքային քաղաքացին է զգում

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ունի 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել Կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծին: «Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում, սա անթույլատերի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը»: Երկորդ պատճառը՝ «խայտառակ գնաճ», որն ըստ նրա՝ որևէ կերպ չի զսպվում և կրկնակի և եռակի աղքատացման է տանում: […]

Մենք պետք է մեր ժողովրդին այսօր ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով

«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է»,-այսօր խորհրդարանում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ բյուջեն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից, Կառավարության 5-ամյա ծրագրից: «Առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք […]

Նույնն է, որ ընտանիքի ղեկավարն ասի՝ չենք ուտում, չենք հագնվում. պատգամավոր

«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, մեր հասարակության ցավերը»,-այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում երկրի  Սահմանադրության առաջին հոդվածը, այն հավասարակշռված չէ, հավասար չի արտացոլում երկրի սոցիալականության, իրական անվտանգության, ժողովրդավարության բաղադրիչները: «Բյուջեն չպիտի լինի իրականությունից կտրված փաստաթուղթ»,-ասաց նա: Շարունակելով Պետրոսյանն ընդգծեց, որ  բյուջեն […]

Սերժ Սարգսյանը կազատի Կարեն Կարապետյանին . 168 Ժամ

Կարծում եմ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»,- թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ խորհրդարանում քննադատությունների ալիքի մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է ռուսական կապիտալի հոսքը Հայւսստան, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, […]

Ինչո՞ւ պիտի հատուկ վերաբերմունք լիներ «Առինջ» մոլի նկատմամբ

Դեռ երեկվանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում բարձրաձայնում էին «Առինջ մոլի» առևտրականների հարցը: Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը կրկին վերաբերում էր մոլում ՊԵԿ ստուգումներին: Նա հարցրեց, թե համեմատել են մյուս առևտրային կենտրոնների ստուգումների ծավալը այս մոլի հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսօր Կառավարությունը և ՊԵԿ-ը գործում են այն օրենսդրական դաշտում, […]

Նվաստացուցիչ, «նեգրի» ռեյսեր են. Զոհրաբյան

Ավիատոմսերն այնքան թանկ են, որ այդ օդի վարձի թանկ լինելն ուղղակի պատճառաբանություն է. Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման ժամանակ, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիային, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես կուզենամ ձեր գնահատականները՝ այդ նվաստացուցիչ «ներգրի» ռեյսերը, որ մեր ինքնաթիռները եվրոպական օդանավակայան իջնում են գիշերը, իսկ տոմսերը շատ թանկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի