02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տպավորություն ունեմ, որ կան ժողովրդին շատ սիրողներ եւ ատողներ, ատողներից մեկն էլ ես եմ

«Լսելով ելույթները՝ տպավորություն ունեմ, որ կան ժողովրդին շատ սիրողներ եւ ատողներ, ատողներից մեկն էլ ես եմ փաստորեն»,-այսօր 16-ին, խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ նա ասաց, որ այո, թոշակները, նպաստները չեն բարձրացել, բայց դա ցուցանիշ չի, սոցիալական ոլորտի համար կա մեկ ցուցանիշ՝ ինչքան է աղքատությունը: Մեր երկրում աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս:

«Աղքատությունը վերացնելու համար, ըստ տարբեր վերլուծությունների, մեզ պետք է շուրջ 120 մլրդ փող, դրան պետք է ավելացնել եւս 120 մլրդ, որ վերացնես աղքատությունն ամբողջությամբ, բայց մենք բյուջեով նախատեսել ենք 40 մլրդ աղքատության վերացման համար: Ընդհանուր առմամբ, տարեկան 500-600 մլրդ դրամ են մարդիկ ստանում դրսից իրենց ազգականներից: Դուք ձեզ հարց տվեք՝ եթե մեզ աղքատության վերացման համար անհրաժեշտ է 200 մլրդ փող, ինչո՞ւ է աղքատությունը շարունակում կազմել 30 տոկոս: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմն է, պետք է ունենալ ճիշտ պետություն. որը կլինի հասանելի, հասկանալի եւ կառավարելի: Սա է ամենամեծ խնդիրն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հակոբ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին, թե պետական բյուջեի նախագծով 5560 աշխատատեղի կրճատումն անթույլատրելի է: Հանձնաժողովի նախագահի խոսքով, անթույլատրելին այն է, որ 50 մարդու աշխատանքը կատարում է 55-ը:

 

«Ժողովրդագրական խնդիրներից եք խոսում, այո, համաձայն եմ, դա լուրջ խնդիր է: Ո՞վ է ասել, որ դրանք միայն փողով են լուծվում: Ո՞վ է ասում, որ սոցիալական պետությունը պարտավոր է պահել չաշխատող քաղաքացուն: Սոցիալական պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, ի՞նչ է նշանակում՝ չաշխատող մարդուն փող տալը պետության պարտավորությունն է»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ