23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

Կառավարությունն ընդունել է «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» որոշումը, որը մշակվել է ի կատարումն  ՀՀ վարչապետի համապատասխան հանձանարարականի: Որոշման համաձայն՝  ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման  իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին:  Հիմնավորման համաձայն,  հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման նախապայմաններից է տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրությունը:

«Նորատունկ» ՓԲԸ նշված տարածքում նախատեսում է հիմնել տնկարանային տնտեսություն՝ ապահովելով հողատարածքի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ,  կազմակերպել վեգետատիվ եղանակով բազմացող  ցածրաճ պատվաստակալների ու հայկական ծիրանենու արտադրությունը ցածրաճ պատվաստակալների վրա, պատվաստված ընկուզենու արտադություն, արտադրություն և մասնագիտական ուսուցողական դասընթացներ։ Ընկերությունը նախատեսում է նաև զարգացնել համագործակցություն արտերկրի տնկարանների, գիտական հաստատությունների և միջազգային կառույցների հետ՝ այգեգործության նոր տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման նպատակով։ Արդյունքում՝ 2018-2019 թթ. հողատարածքի վրա նախատեսվում է ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, որը սկսած 2019 թ.-ից հնարավորություն կունենա տարեկան արտադրելու շուրջ ցածրաճ պտղատու 100 հազար տնկիներ՝ արտերկրից ներմուծված համարժեք տնկանյութի համեմատ 30-50 տոկոսով ցածր արժեքով: Ընկերությունը պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում պարտավորվում է կատարել 77 մլն դրամի ներդրում:  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ