19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դուք ասում եք` ոչ, էս ինչ մոլում պետք է լինեն արտոհնյալներ. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելքիյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ երբ լսում էր ֆինանսների նախարար Արամյանի ելույթը, իր մոտ համոզմունք է առաջացել, որ այս նախագիծը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել: Նա նշեց, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է տնտեսական առաջընթացի ապահովում: Պատասխանելով ընդդիմադիրներին նա նշեց, որ ոչ բոլոր հարուստ երկրներն են կարողանում պահել իրենց հարստությունը, երբ անարդյունավետ չեն ծախսում, իսկ իրենց քննադատում են արդյունավետ ծասխեր անելու համար: «Ավելորդ հաստիքներ պահելով պե՞տք է երջանիկ զգանք մեզ»,- հարցրեց պատգամավորը: 

Պատգամավորը նշեց, որ հայտարարել են հարկայի դաշտի հավասարության մասին: «Դուք ասում եք` ոչ: Էս ինչ մոլում պետք է լինեն արտոնյալներ: Ինչո՞ւ պետք է մեկում լինեն, մյուսում` ոչ: Բոլորը պետք է ենթարկվեն գործող օրենքին»,- ասաց նա, միևնույն ժամանակ համաձայնելով, որ եթե կան չարաշահուներ հարկայինի կողմից, ապա մեղավորները պետք է պատժվեն, այլ ոչ թե քաղաքականությունը պետք է վերանայել:

Նա կոչ արեց կողմ քվեարկել բյուջեի նախագծին, քանի որ այս նախագիծը մեր երկրի համար, մեր տնտեսության համար ապահովում է առաջընթաց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ