18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բա ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսության մեջ. Արամ Սարգսյանը՝ Շարմազանովին

«Բյուջեի այն նախագիծը, ինչը ներկայացվեց մեզ, անձամբ ինձ չի բավարարում մի շարք պատճառներով»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց նա: «Կրթության և գիտության զարգացման համար ընդամենը 1 մլդրի չափ գումար ենք հատկացնում ու ուզում ենք՝ կրթությունը զարգանա: Տարեկան 10-12 երեխա Լույս հիմնադրամով ուղարկում ենք արտերկիր սովորելու, որոնցից մեծ մասը կամ չի վերադառնում, կամ էլ պարտավոր են ՀՀԿ-ական դառանալ»,-ասաց նա: Հաջորդ ոլորտն ըստ նրա՝ արդյունաբերությունն է, որը կարող է սայլը տեղից պոկել: «Նյութական ռեսուրսներ ունեցող ճյուղը գունավոր մետալուրգին է, այս ոլորտի առումով վաղուց ժամանակն է, որ ունենանք մետաղաձուլական գործարան: Մենք 150 հազար տոննայի չափ կոնցեպտրատ արտահանում ենք հումքի տեսքով, երբ պարատաստը կարող ենք արտահանել, 24% կոնցեպտարատ ենք հանում, եթե մետաղ դառնա, դրա հիման վրա կարող է զարգանալ կաբելի արտադրությունը, քիմինան և դրան առնչվող այլ գործուենւթյուն ծավալեն»,-ասաց նա:

Մեկ այլ պատճառ էլջուրն է: «Մենք ամեն տարի Սևանի չափ ջուր կորցնում ենք գետերից հոսող, և գիտեք՝ ուր է գնում»,-ասաց նա: Պատգամավորը կարևոր ճյուղ համարեց գյուղատնտեսությունը: «Գյուղացուն պետք է ապահովեն էժան ջրով, ապահովեն, հողի հարկը պակասեցեն, չօգտագործված հողի վրա արևային էներգիա դնենք, կարող ենք սուբսուիդավորել»,-ասաց նա և նշեց, որ եթե այս նախագծերը լինեին, ինքը կողմ կքվեարկեր՝ անկախ նրանից ով կներկայցներ: Արամ Սարգսյանը վերջում դիմեց ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովին, ով իր ելությում ասել էր, թե ՀՀ-ն ԱՊՀ երկրներից միակն է, որ աճ է ապահովում, մյուսների մոտ կամ զրոյական է կամ մինուսական. «Հիմա մի հռետորական հարց, պարո՛ն Շարմազանով ջան, բա ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսության մեջ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ