22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեղերն էլ թանկացան. Ժողովուրդ

Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլեւ դեղորայքը: ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությու­նից օրաթերթը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետու­թյան առողջապահական համակար­գում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին՝ սեպ­տեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս:

Օրինակ՝ դեղագործական ապ­րանքներն ու բժշկական սարքավո­րումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով: Մասնա­գետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմա­նավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմ­նականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ