«Ես Գագիկին ասել եմ ». պատմության գիրկն է ուղարկում. Հրապարակ
Աղվերանում Սերժ Սարգսյանի՝ գործարարների հետ հանդիպումից մանրամասներ պատմեցին: «Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է եւ, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին՝նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել:
«Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաեւ Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը: Գործարարները սրանից նախ հասկացել են. կուժ, թեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք եւս լուրջ ծրագրեր արեք: Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջեւ», եւ որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա: Գործարարների մի մասն էլ «հասկացել» է, որ Ծաղկաձորի հին ճոպանուղին պատմության գիրկն ուղարկելով՝ պատմության գիրկն է ուղարկվում նաեւ Ծաղկաձորը Քոչարյանի անձի հետ կապելու միֆը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: