13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դեռևս ոչ մի գիտնական չի ապացուցել, որ ԳՁՕ պարունակող սնունդը վտանգավոր է. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ըբնթացքում հավաստիացրեց՝ մսի գնի բարձրացման պատճառներից հիմնականը անասնակերի քչությունն է ու թանկացումը: 

Հրաչ Բերբերյանն  ինդգծեց՝ առաջարկել է կառավարությանն  անասնակեր ներկրել այլ երկրներից` օգնության կարգով:

Բանախոսը անդրադարձավ նաև ձվի թանկացմանը՝ նշելով, որ  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը  թող  ուսումնասիրի, որպեսի հասկանանք՝  ինչն է թանկացումների պատճառը»:

Բանախոսը հերքեց Հայաստանում ԳՁՕ սերմերի արտադրանքի եւ ներկրման  լուրերը:

«Դեռևս  ոչ մի գիտնական չի ապացուցել, որ  ԳՁՕ պարունակող սնունդը  վտանգավոր է:  Հայաստանում հիմա ներկրվում է  հորմոնային կերով հագեցած թռչնամիս, որը մարդու առողջության համար վտանգավոր է, հիվանդությունների պատճառ կարող է  դառնալ: «Մոնսանտո» ընկերության մասին են խոսում,  որ նա ԳՁՕ է արտադրում, բայց «Մոնսանտոն» գիտական լուրջ  ընկերություն է: Ես չեմ բացառում, որ «Մոնսանտոյի» դեմ խոսելը քաղաքական երանգ ունի», – ընդգծեց Բերբերյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ