28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞րն է պրինցիպը

Կառավարությունն այսօրցա նիստին որոշում ընդունեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին:

Տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նկատեց, որ ռազմավարությունը ենթադրում է, որ բոլոր մարզերի համար պիտի լինեն համապատասխան առանձին հայեցակարգեր՝ կոշտ կենցաղային թափոնները կառավարելու նպատակով:

Այս ռազմավարությունը մշակվել է՝ ունենալով գերմանական բանկի խորհրդատվական աջակացությունը՝ ըստ նրա: «Ենթադրում ենք, որ հետագայում հայեցակարգի ներդրման աշխտանքներում ֆինանսական աջակցություն կարող է լինել այս բանկի կողմից»,-ասաց նա, ապա հավելեց, որ կունենանք աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների պարտադիր ու պարբերական բնույթով իրականացում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ ինչ են ասում յուրաքանչյուր մարզի մասով: Տերտերյանն էլ պատասխանեց, որ  մարզերի համար հայեցակարգերով փորձում են տարբերությունները որոնել մարզերի միջև, ըստ այդմ՝ պիտի լինեն միջռեգիոնալ կառավարման համակարգեր, նրանք թվով 5-ն են: Այժմ Շիրակի, Սյունիքի մարզերում արդեն մշակված են հայեցակարգերը:

 

Վարչապետը նշեց, որ հիմա սա տեղայնացնում են մարզերում, ապա հարցրեց՝ ինչ պրինցիպով են այդ տեղեյնացումն անում 3 մարզերում:

«Այդ աշխատանքների համար փորձագետների խորհդատվական օգնություն ենք ստանում, այս երեքի պարագայում ավելի հեշտ է, քանի որ աշխատանքներն արդեն սկսել էինք: Հետո ձեռնամուխ կլինենք մյուսներին էլ »,-բացատրեց Տերտերյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ