19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի նոր Սահմանադրությունը վստահություն չի ներշնչում ՄԱԿ-ին

“Սիրիայում անցկացված նոր Սահմանադրության քվեարկության արդյունքները  դժվար թե կարելի է անվանել վստահություն ներշնչող` զանգվածային բռնությունների եւ մարդու իրավունքների խախտման ֆոնի վրա”,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էդուարդո դել Բուին, հաղորդում է  “ИТАР ТАСС”-ը: Ներկայացնելով Պան Գի Մունի տեսակետն այս հարցի շուրջ` նա  ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը կարող է վերջ տալ “Բաաս” կուսակցության մոնոպոլիային […]

Հայոց ցեղասպանության մասին երգը կհնչի Սարկոզիի նախընտրական քարոզարշավին /վիդեո/

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները կազմում են երգերի ցանկը, որոնք կհնչեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական “Le Figaro”-ն, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն արդեն ներկայացրել են իրենց սիրելի երգերը: Չնայած 2 թեկնածուների երաժշտական ճաշակը բացարձակապես տարբեր է, կան մի քանի ընդհանուր գործոններ: Երկուսի երգացանկն էլ հիմնականում կազմված է ֆրանսիական փոփ երաժշտությունից` հայտնի երգերից, որոնք պետք […]

Համբուրգում 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ռումբ է հայտնաբերվել

Համբուրգի դպրոցներից մեկի տակ գտնվող տարածքում հայտնաբերվել է 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիների ավիացիոն ռումբ: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, այն հայտնաբերվել է քաղաքի այդ տարածքում անցկացվող շինարարական աշխատանքների ժամանակ: Մոտակա շենքերից գրեթե 600 մարդ է էվակուացվել` կապված վտանգավոր իրավիճակի հետ: Ինչպես պարզել են տեղի իրավապաշտպան մարմինները, 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբն ընկնելիս մասնատվել է, ընդ որում` առանձնացել […]

Մայաները 2012-ին կանխատեսել են ոչ թե աշխարհի վերջը, այլ նոր ժամանակագրության սկիզբը

Կենտրոնական Ամերիկայում գոյություն ունեցած մայաների դասական  քաղաքակրթության վերացման պատճառը կարող է կարճատեւ երաշտը եղած լինել: Այս եզրակացությանն են եկել Յուկատանի գիտահետազոտական կենտրոնի եւ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները` համատեղ հետազոտությունների արդյունքում: Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ երբեւէ հզոր մշակույթն անկում է ապրել, իսկ բնակչության մեծ մասը մահացել են երկարատեւ երաշտի պատճառով: Սակայն կատարված հետազոտությունների արդյունքում կլիմայագետները […]

Սումգայիթ. սովորական ցեղասպանություն

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը մեկնաբանություն է տարածել սումգայիթյան դեպքերի առնչությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:          Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի […]

Հայազգի կալիֆորնիացի գրողն արժանացել է հեղինակավոր մրցանակի

Կալիֆորնիացի հայազգի գրող Արթուր Մելիքյանը “Written Art Award-2012”-ի Ընդհանուր գեղարվեստական գրականություն կատեգորիայում արժանացել է 2-րդ տեղին իր` “Ճամփորդություն դեպի Virginland.Գիրք 1-ին” վեպի համար: Առաջին տեղում է Ստեֆան Մեյթլենդ-Լյուիսը` “Զմրուխտները երբեք չեն խամրում” վեպի համար, տեղեկացնում ` Two Harbors Press-ը: Մելիքյանը, ով այս տարի արդեն 3 այլ գրական մրցանակներ է ստացել, ասել է, որ իր համար […]

ԱՄՆ-ի բնակիչներն իրենց “համար մեկ թշնամին” են համարում Իրանին

Ամերիկացիները կարծում են, որ իրենց  ամենավտանգավոր թշնամին Իրանն է: Այդ արդյյունքն է գրանցել “Gallup” կազմակերպության անցկացրած հարցումը, հաղորդում է “Вести”-ն: Հարցման համաձայն` մասնակիցների 32 տոկոսը Իրանին անվանել են “համար մեկ թշնամի”: Նույն կարծիքին են եղել նախորդ տարի ամերիկացիների 25 տոկոսը: Մասնագետների խոսքով` բացասական արձագանքների աճը վկայում է ԱՄՆ-ի բնակիչների խուճապի մասին` Թեհրանի միջուկային ամբիցիաների հետ […]

“Թալիբանը” կոչ է արել վրեժխնդիր լինել օտարերկրացիներից Ղուրանն այրելու համար /վիդեո/

“Թալիբան” շարժումը կոչ է արել աֆղաններին գրոհել արեւմտյան ռազմական բազաները է` Ղուրանի օրինակները ՆԱՏՕ-ի զինվորների կողմից այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, հաղորդում է “Reuters”-ը: Բացի այդ, իսլամիստները պահանջել են հայրենակիցներից սպանել, ծեծել եւ գերի վերցնել  բոլոր “նվաճողներին”, որպեսզի նրանց “դաս տան”: Շարժման զեկույցում ասվում է, որ դրանից հետո նրանք այլեւս չեն համարձակվի պղծել սուրբ Ղուրանը: […]

Բաղդադում չեն դադարում պայթյունները. զոհերի թիվն ավելանում է

Բաղդադում անդադար պայթյուններ են տեղի ունենում: Արդեն ավելի քան 30 մարդ զոհվել է, տասնյակները վիրավոր են: Ինչպես տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը, պայթյունների մեծ մասը տեղի է ունենում Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված տարածքներում: Կերրադա տարածքում մահապարտը մեքենա է պայթեցրել, որում ռումբ է տեղադրված եղել: 9 մարդ զոհվել է, 24-ը` վնասվածքներ են ստացել: Նույն տարածքում եւս 2 […]

Սիրիայում 2 լրագրող է սպանվել /վիդեո/

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի կոորդինատոր Վալերի Ամոսն առաջիկայում կայցելի Սիրիա, տեղեկացնում է “Радио Свобода”-ն: Ամոսը կփորձի պայմանավորվել սիրիական իշխանությունների հետ, որպեսզի հումանիտար աշխատակիցները կարողանան լինել այն քաղաքացիների կողքին, որոնք հայտնվել են կառավարական ուժերի շրջափակամն մեջ` նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ հատուկ գործողության իրականացման տարածքներում: Նման արշավներից մեկն իրականացվում է Հոմս քաղաքում, որը նախագահի պաշտոնաթողումը պահանջող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի