10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Որոշել են Պուտինին անհանգստացնել մինչեւ երդման արարողությունը

Մոսկովյան իշխանությունների հետ համաձայնության գալուց հետո ռուսական ընդդիմությունը որոշել է  այսօր նոր ցույց անցկացնել Նոր Արբատում: Ցույցի գլխավոր “հերոսները” կլինեն դիտորդները` քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, բլոգերներ, որոնք աշխատել են նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նրանք կպատմեն կեղծիքների եւ խախտումների մասին, որոնք նկատել են ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում:

Ընդդիմության մի քանի անդամներ հայտարարել են, որ մինչ նախագահի երդման արարողությունը եւս մի քանի բողոքի ցույցեր կանցկացվեն: Ընդդիմության բազմազան խմբերն առայժմ չեն կարողանում կողմնորոշվել եւ միասնական որոշում կայացնել ապագա գործողությունների վերաբերյալ:

Ցույցի կազմակերպիչները հույս ունեն, որ կմասնակցի մոտ 50 հազար մարդ: Հենց այդ թիվն էլ գրանցվել է մոսկովյան քաղաքապետարանի հետ համաձայնեցված դիմումի մեջ:

Ցույցի համար հատկացվել է Նոր Արբատ փողոցի մի կողմը եւ ավտոկանագառի տարածքը: Եթե ցույցի մասնակիցների թիվը սպասվածից ավելի լինի, մայրաքաղաքային չինովնիկները պարտավորվում են դադարեցնել փողոցի երթեւեկությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ