25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խմբագրին տուգանել են անպարկեշտ նկար հրատարակելու համար

Թունիսի դատարանը հազար դինար (665 դոլար) տուգանքի է ենթարկել “Ալ-Թունիսիա” ամսագրի խմբագրին` մերկ կնոջ լուսանկարը ամսագրի շապիկին հրատարակելու  համար, տեղեկացնում է “Reuters”-ը:

Փետրվարին ամսագիրը հարպարակել է “Ռեալ” ակումբի ֆուտբոլիստ Սամի Խեդիրային` ընկերուհու` գերմանացի մոդել Լենա Գերկեի կուրծքը ձեռքում: Ավելի վաղ նույն լուսանկարը հայտնվել է նաեւ գերմանական “GQ”-ում:

Թունիսում հետաքննություն է սկսվել անպարկեշտ նկարի հրատարակման գործով, ձերբակալվել են ամսագրի խմբագիրը եւ 2 լրագրող, որոնք ազատ են արձակվել: Խմբագրին ազատել են գրավի դիմաց:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ամսագիրը “վիրավորել է հասարակական բարոյականությունը”: Նույն կարծիքն են կիսում նաեւ լրագրողների միությունը եւ քաղաքացիների  մեծ մասը:

Արաբական այլ երկրներից Թունիսը տարբերվում է համեմատաբար ազատ բարքերով, սակայն մերկ մարմնով լուսանկարի հրատարակումն այստեղ էլ արտասովոր է համարվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ