05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը.Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ:

Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկվել է Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու եւ իրականացնելու երկրի իշխանությունների  կամքը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Լիտվայի դերը`որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության հարցում:
Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:

ԼՂ հակամարտության առնչությամբ` Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը հակամարտության կարգավորման շուրջ` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա:

Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: “Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը”,-ասել է Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ