Հոսնի Մուբարաքին բանտ են վերադարձրել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հոսպիտալից վերադարձրել են բանտի հիվանդանոց, գրում է “Ալ-Ահրամ”-ը: Նախօրեին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել էր Մուբարաքին վերադարձնել բանտի հիվանդանոց նրա վիճակի կայունացումից հետո: Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնախմբի զեկույցի հիման վրա: Հանձնախումբը օրերս հետազոտել է նախկին առաջնորդի առողջական վիճակը եւ եզրակացության եկել, որ նրա վիճակը կայունացել է: 2012-ի հունիսի […]